Փոքրիկ տղան մի վարդ տեսավ,
Տեսավ մի վարդ դաշտի միջին.
Վարդը տեսավ, ուրախացավ,
Մոտիկ վազեց սիրուն վարդին.
Սիրուն վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Տղան ասավ.— Քեզ կպոկեմ,
Ա՛յ կարմիր վարդ դաշտի միջին։
Վարդը ասավ.— Տե՜ս, կծակեմ,
Որ չմոռնաս փշոտ վարդին.
Փշոտ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Ու անհամբեր տղան պոկեց,
Պոկեց վարդը դաշտի միջին.
Փուշը նրա ձեռքը ծակեց,
Բայց էլ չօգնեց քընքուշ վարդին.
Քնքուշ վարդին, կարմիր վարդին,
Կարմիր վարդը դաշտի միջին։
Հարցեր և առաջադրանքներ
- Շարունակի՛ր պատմել բանաստեղծությունը:
Փոքրիկ տղան դաշտում մի վարդ տեսավ ու շատ ուրախացավ: Նա ուզեց պոկել վարդինե բայց նրան զգուշացրեց որ կծակի:Տղան չլսեց ու պոկեց վարդը: իսկ վարդն էլ նրան ծակեց:
- Ինչպիսի՞ն է վարդը այս բանաստեղծության մեջ.
ա. ___կարմիր______________ վարդ
բ. ____փշոտ_____________ վարդ
գ. ____սիրուն_____________ վարդ
դ. ___քնքուշ______________ վարդ
- Գրի՛ր ու նկարիր քեզ դուր եկած հատվածը: Ու անհամբեր տղան պոկեց, պոկեց վարդը դաշտի միջին :
- Ի՞նչ գույն կընտրես ամբողջ բանաստեղծության համար: Ինչո՞ւ: կարմիր:Որովհետև վարդը կարմիր է:
- Հորինի՛ր:
ա. Վարդերն ինչո՞ւ փշեր ունեն:
Որ պաշպանվեն:
բ. Փշերն ինչո՞ւ վարդեր ունեն: փեշերը վարդեր չունեն: