Posted in Դասեր

Մայրենի

Առակների շարք

« Գյուղացին ու իր որդիները. »

Գյուղացու մահը մոտեցել էր: Նա ուզում էր, որ իրենից հետո որդիները լավ հողագործ դառնան: Նրանց հավաքեց ու ասաց. «Սիրելի՛ զավակներ, ես մի խաղողի վազի տակ գանձ եմ թաղել»: Հենց որ հայրը մահացավ, որդիները շտապ վերցրին բահերն ու թիերը և իրենց ամբողջ հողամասը մի լավ փորեցին: 
Ճիշտ է, նրանք գանձ չգտան, բայց այգին առատ բերք տվեց:


Առաջադրանք


Ինչ է սովորեցնում առակը:

Պետք չէ լինել ագահ աայլ պետք է լինել աշխատասեր:

Եզոպոսի  «Եղջերուն ու խաղողը» առակը։

Եղջերուն, որսորդներից փախչելով, թաքնվեց խաղողի այգում: Որսորդներն անցան կողքով, և եղջերուն վճռեց, որ այլևս չեն նկատի իրեն և կրծոտեց խաղողի տերևները: Բայց որսորդներց մեկը շուռ եկավ, նկատեց նրան, վերջին  նետով նշան բռնեց և վիրավորեց եղջերուին: Զգալով մոտալուտ մահը` եղջերուն հառաչելով ինքն իրեն ասաց. «Տեղս է, խաղողի վազն ինձ փրկեց, իսկ ես ոչնչացրի այն»:

Առակս կարելի է վերագրել այն մարդկանց, ովքեր նեղացնում են իրենց օգնականներին, որի համար էլ Աստված պատժում է նրանց:


Առաջադրանք


Ի՞նչ հասկացար առակից: Ինչի՞ մասին է այն:

Առակը ցույց է տալիս որ տրված օգնութունը պետք է ճիշտ ընդունել:

Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծի պատմությունը»

Մեծ հավակնություններ ունեցող փոքր մարդկանց իրենց արժանի տեղը ցույց տալու համար նա մեկ այլ պատմություն էր պատմում որսորդի գնդակից վիրավորված առյուծի մասին, որ ցավից ոռնում էր և մահվան դուռն էր հասել: Առյուծին է մոտենում փոքրիկ, դանդաղաշարժ կրիան և հարցնում.
– Ի՞նչդ է ցավում:
– Որսորդն է վիրավորել, – պատասխանում է առյուծը:
Կրիան բարկանում է և ասում.
– Թող չորանան այն մարդու թևերը, որ վնասում են երկրի երեսին ապրող մեզ նման հրաշալի արարածներին:
– Կրիա եղբայր, – պատասխանում է առյուծը, – պետք է ասեմ, որ որսորդի հասցրած վերքն ավելի քիչ է ինձ տանջում, քան այն, ինչ հենց նոր ասացիր:
Այդ ասելով՝ առյուծը հոգին ավանդում է: Նույն բանի շուրջ նա մեկ այլ պատմություն էլ էր պատմում կամրջով անցնող փղի ականջը մտած լվի մասին:
– Ընկերս, – ասում է լուն, – երբ մեզ նման հսկաներն անցնում են կամրջի վրայով, այն ցնցվում է մեր հզորությունից:

Առաջադրանք


Ի՞նչ է առակը:Առակը դա պատմվածք է, որը ուսուցանում է:

Կապիկը երկու բռով ոլոռ էր տանում։ Հանկարծ ոլոռի մեկ հատիկ ընկավ գետնին և գլորվեց:

Կապիկը ցանկացավ վերցնել գետնին ընկածը, կռացավ, ու հենց այդ պահին ափի միջից թափվեց ևս քսան հատ ոլոռ։ Նա շփոթվեց, շտապեց հավաքել դրանք, երբ ձեռքից թափվեց ամբողջը: Կապիկը շատ բարկացավ, ցրեց այս ու այն կողմ ոլոռները և  փախավ։

Տվյալ առակը խորը իմաստ ունի: Հեղինակը, նախ, ցույց է տալիս մեզ միայն մեկ դրվագ հերոսի կյանքից, որտեղ նա, ընկնելով մեկ ոլոռի  հետևից,  մնում է ձեռնունայն։  Դրվագը մեկն է, կյանքը` ևս: Շատերն էլ հաճախ այսպես իրենց կյանքը  փոխանակում  են «ոլոռի» հետ, բարկանում անընդհատ, մտածում դատարկ բաների մասին և կորցնում:  Այնինչ, անհրաժեշտ է գնահատել ունեցածը,  տարբերակել կարևորն անկարևորից, առանձնացնել գլխավորը, չվատնել սեփական  առողջությունը, ուժերն ու հույզերը մանրուքների վրա:

Բլոգումդ ներկայացրու քո սիրած առակներից մի քանիսը։

Փորձիր ինքնդ հորինել մեկ առակ։

Կետերի փոխարեն գրի՛ր յա, իա կամ եա: Բառարանով ստուգի՛ր՝ ճի՞շտ ես գրել

Միմյանց, քվեարկություն,  որդիակ,  յասաման,  քիմիյական,  հեքիաթային,  ոսկյա,  հրեական,  դաստիարակություն,  սենյակ,  կրիա,  Անդրեաս,  Եղիազարյան,  կյանք: 


Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: 

 Հայացք,  հայելի,  հոյակապ,  միացում,  ձիարշավ,  տիեզերական,  փակեի,  կայարան,  խաբեություն,  էի,  գնաի,  բուեր, տղաի,  Մարոյի: 

Կետերը փոխարինի՛ր ր կամ ռ տառով (հարկ եղած դեպքում օգտվի՛ր ուղղագրական բառարանից): 

Արծիվ, առյուծ, մռմու., մարմար, մռմռոց, փրփռել, բարբարել, արհամարհել, բարձ, պառկել, : 

Գտիր հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:

Կիսատ-կես
հրեղեն-Հուր
առվակ-Առու
կաղնուտ-կաղնի
կուտակել-կուտ
գծագիր-գիծ
փոշեկուլ-փոշի
բուրավետ-բուրմունք
իջնել-իջ
մամռապատ-մամուռ